Ալիևը կմեկնեի Բրյուսել. Բաքուն պաշտոնապես համաձայնություն է տվել սպասվող եռակողմ հանդիպմանը

Բաքուն համաձայնել է հանդիպել Բրյուսելում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման շրջանակում: այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Այս հանդիպումը նախորդ տարի չկայացավ։

Հիշեցնենք՝ ԵՄ հաղորդագրության համաձայն՝ հանդիպումները կընթանան եռակողմ ձևաչափով՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Բացի այդ, նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի շրջանակներում:

Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր սա կլինի առաջին անգամ, երբ երկու երկրների ղեկավարները անձամբ կհանդիպեն։

Մինչ այդ առաջնորդները հանդիպել էին նախորդ տարվա նոյեմբերին, իսկ դրանից առաջ էլ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ էին ունեցել Վաշինգտոնում: Կողմերը հայտարարել էին, որ թեև կա բանակցություններում որոշակի առաջընթաց, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր:

Նշենք, որ առաջիկայում բանակցություններ են նախատեսված նաև Մոսկվայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ