Հրապարակվել է զոհված ադրբեջանցի զինծառայողներից մեկի լուսանկարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով սեփական սադրանքի հետևանքով իր շարքերում զոհված զինծառայողի մասին:

«Զոհվել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Օրխան Նովրուզալիզադեն: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան քայլեր. օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողի մասին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ շարքերում կա ոչ թե մեկ, այլ 4 վիրավոր զինծառայող:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Нет описания.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ