«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. «Ազատություն»

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում, «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, ո՛չ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ …
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների …
Տունս սիրուն ա, չէ՞, ամեն ինչ ճաշակով եմ սարքում․ Գասպարյանը՝ իր հայտնի տան մասին, …
Ազգային դավաճանության արդյունքում էր, որ 1992-ին Շուշին հանձնվեց հայերին. Ալիև
Շուշան Փաշինյանը ԱԺ-ում է. նա հարց ուղղեց փոխնախարարին
Ես ուզում եմ, որ իմ հարևանը, որը տասնապատիկ հզոր է, չլինի իմ թշնամին. Պապոյանը՝ …
Հանդիպման ժամանակ ինչ է ասել Ալեն Սիմոնյանին Թուրքիայի ԱԺ նախագահը «Նեմեսիս» …
Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի. Բայրամովը՝ Փաշինյան-Ալիև …
Պահանջել ենք հեռացնել Հյուսնունց Ռուդիկին, Բալասանյան Վիտալիին և Աղաջանյան Կամոյին. …
Ադրբեջանն ու ևս չորս երկիր դուրս մնացին «Եվրատեսիլ 2023»-ից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է Խորվաթիայի նախագահի անունից մատուցված …
Ոստիկանական ուժեր, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ են մեկնել Սյունիքի մարզ. հայտնի …
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիա է բարձրացրել՝ ՀՀ-ից պահանջելով ազատ արձակել ՀՀ ներթափանցած …
Պուտինն ու ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական նախաճաշ են ունեցել
Այո՛, շատ դժվար է, սակայն ձգտելու ենք հասնել այդ իրականությանը. ԳՇ պետը՝ սահմանային …
Չմոռանանք՝ ընտրական գործընթացներ են այնտեղ. ԱԳ փոխնախարարը՝ «Նեմեսիս» հուշարձանի …
Պուտինը Կրեմլի Զինասրահում հանդիպել է օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ …
Կարևորը փաստաթղթի անունը չէ, այլ՝ բովանդակությունը․ Գրիգորյանը մանրամասներ …
Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի հարցերի շուրջ. ԱՄՆ …
Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն ունի
«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. «Ազատություն»
10/05/2023
schedule
23:20

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում, «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։

«Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա», — փոխանցել են եվրոպական աղբյուրները։

Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին կես տարի առաջ․ վերջինը տեղի էր ունեցել անցած հոկտեմբերին Պրահայում, որտեղ Ալիև-Փաշինյան-Միշել եռյակին միացել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Եվս մեկ՝ քառակողմ հանդիպում էլ նախատեսված էր անցած դեկտեմբերին, սակայն Ալիևը չեղարկեց այն՝ պնդելով, թե Փարիզը հակաադրբեջանական դիրքորոշում ունի և չի կարող չեզոք միջնորդ լինել։

Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե ցանկանում է պահպանել Մակրոնի մասնակցությունը։ Տարաձայնությունը հարթելու համար Բրյուսելը անցած ամիսներին շարունակական շփման մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել երկուստեք ընդունելի լուծում։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ այս հարցում որոշիչ է եղել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին այցը տարածաշրջան, որը ցանկալի արդյունքը չի տվել՝ ակնհայտ դարձնելով, թե՛ կողմերի, թե՛ Փարիզի համար, որ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ։ Ըստ այդմ, Երևանը համաձայնել է նախ մեկ հանդիպում անցկացնել առանց Ֆրանսիայի նախագահի, մոտ երկու շաբաթից էլ շարունակել քննարկումը՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե դա եղել է Բաքվի պայմանը՝ Մակրոնի միջնորդությանը համաձայնելու համար։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի, երեկ հայտարարել էր Եվրամիությունը։

Առաջիկա հանդիպման մասին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նաև ամերիկյան Pօlitico-ին։

«Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես բրյուսելյան եռակողմ ձևաչափի վերսկսում և անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած կարևոր և դրական քննարկումների շարունակություն»,- ասել են եվրոպացի դիվանագետները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ