Պարոն Ծառուկյան ջան Ձեր առաջին միլիոնը կպատմե՞ք …

Լևոն Բարսեղյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի՝ Վահագ Հովակիմյնի հասցեին հնչեցրած հայտարարություններին ու իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

-Պարոն Ծառուկյան ջան, Վահագին հազար տարի գիտենք, հասարակ տղա է, լրագրող, ոչ մեկից բան չի խլել, ախռաննիկ չի պահել, որ պետք եղած պահին մարդ գցի քացու տակ, մարդ չի գյուլլել, ՊՆ-ից հանդերձանք չի ստացել Մարտի մեկի կողքերը, սերժիկի ետեւը չի լիզել, որոշումները չի դակել, բաժակ չի զարկել Հայաստանի թալանչիների հետ, ոչ մեկին չի զրպարտել, ոչ մեկին չի վիրավորել, իրեն դատի չեն տվել, ինքն էլ դատի չի տվել, … մի հարց ունեմ.

-Ձեր առաջին միլիոնը կպատմե՞ք, մնացածը գիտենք, մի տնից չենք մի հալի ենք, իմանանք էլի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ