Արաբկիրի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․
Կա՛մ Դավիթի մեղքը ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա ։ Davit Sanasaryan հրաժարական չտաս հանկարծ ։
Նա նաև կոչ է անում Դավիթ Սանասարյանին, որպեսզի վերջինս հրաժարական չտա։ Նշենք, որ Արաբկիրի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը «Իմ քայլը» խմբակցությունից է։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: