Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մայիսի 8-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ Կարմիր գրքում):

Փրկարարները բռնել են թռչունին և տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ