Հայկական երաժշտության ներքո կնոջ պարը դարձել է հիթ համացանցում

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հարսանիքի ժամանակ հարբած կինը պարում է Արա Գևորգյանի Արցախ երաժշտության ներքո: Հիշեցնենք, որ Արա Գևորգյանը հայ երաժիշտ է, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ է:

Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։

1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ