«Դու հասարակ մի ժուռնալիստ, Ես մի հարուստ օլիգարխ …». բանաստեղծություն՝ նվիրված Ծառուկյանին և Վահագն Հովակիմյանին

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբույան էջում գրել է.

-Դու հասարակ մի ժուռնալիստ,
Ես մի հարուստ օլիգարխ,
Տես, չդատեմ քո վարքը խիստ`
Ու չմնա սիրտդ կախ։

Ի՞նչ ես եկել ամբիոնը սուրբ
Պղծում անտիպ քո ճառով,
Զգույշ անցիր աշխարհդ նուրբ
Փուլ չգա քո պատճառով ։

Թե կանգնեցիր փոցխին մարգի,
Դաս կտա քեզ փոցխը մեր,
Ես `դեպքուտատ օլիգարխիկ,
Դու` շարքային տառակեր։

Ասավ Գագոն, ու թուրը սուր
Քաշեց մտավ դաշտը էն,
Հանց Կոտայքի խոցված ուրուր
Փորձեց գահին իր պաշտպանել։

-Հե՜յ, վախ,- կանչեց Վահագնը էն,-
Աշխարհ կանգնիր, իջնող կա,
Ո՞նց է հիմա տես էս տղեն,
Պատմում ամենն ինչ որ կա։

Ոնց եմ տեսեք լուրի ուժով,
Ծնկի բերում հսկային…
-Կանգիր, Վահագ, Աստված, Բոժե,
Մի բեր վրաս հարկային։

Մի քանդիր իմ տուն ու տեղը,
Ծնկի մի բեր ինձ դա խազ,
Մի դարձրու ինձ Սերժի տեղը
Զուտ քավության մի նոխազ։

-Չէ, պիտ բերեմ,- Վահագն ասավ,-
Մարգդ քանդեմ փոցխի հետ,
Թե՞ կարծում ես դեռ անսասան
Օլիգարխ ես սերժամետ։

Ասավ, քայլեց, լուրն ամբիոնից
Պիտի գոռար անվեհեր,
Սակայն լսվեց ձայնն ամբոխից.
-Վահագ, մի թող մեզ անտեր…

Էվրիպիդես
Վահագն և Գագիկ
Էպիզոդ 2:1

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ