«Վարչապետն էլ ունի վարկեր …». Ռաֆայել Երանոսյանի նոր կատարումը

Համացանցում հայտնվել է հումորիստ, դերասան Ռաֆայել Երանոսյանի նոր կատարումը՝ «Վարկի տակ ենք»:  Իր կատարման ժամանակ դերասանն անդրադառնում է նաև վարչապետ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին , որոնք նույնպես ունեն վարկեր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից` անդրադառնալով Հայաստանում լայն տարածքում ստացած սպառողական վարկերի խնդրին,  հայտարարեց  որ իրենց տան ապրանքը վարկով է գնել:

«Մեր տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6000 դրամ վճարելով ձեռք ես բերում լվացքի մեքենա:

Ինչու միանգամից 300 000 դրամ վճարես, եթե կարող ես ամիսը 6000 դրամ վճարելով լվացքի մեքենա գնել,- ասաց վարչապետն ու ավելացրեց, –եթե չեմ սխալվում մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»:

Այս պատմությունն ԱԺ դահլիճում ծիծաղ ու իրարանցում առաջացրեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ