Ինչ են քննարկել Ծառուկյանն ու վարչապետը. նոր մանրաամասներ

Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այս մասին ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ քննարկվել են ներդրումային միջավայրի, կառավարություն-խորհրդարան հարաբերությունների, «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը:

«Քննարկվել են երկկողմ հետարքրքություն ունեցող բոլոր հարցերը: Կառուցողական բարեկամական զրույց է եղել»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ծառուկյանը չցանկացավ մանրամասներ հայտնել լրագրողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ