Պուտինը չի տուժել. նա անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի պահին Կրեմլում չի եղել (տեսանյութ)

Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել: Նա Կրեմլում չի եղել:

Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այս ահաբեկչության հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել, այն շարունակվում է սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս գիշեր Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքով խոցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը։ Ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները շարքից հանել են 2 գրոհող անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ