Եռագույնը՝ Անկարայում․ Ալեն Սիմոնյանը ժամանել է Թուրքիա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայից տեսանյութ է հրապարակել, որում երևում է ՀՀ դրոշը:

Ֆեյսբուքի «սթորի» բաժնում նա հրապարակել է կարճ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է օդանավակայանից ժամանում կեցավայր։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ