ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայից տեսանյութ է հրապարակել, որում երևում է ՀՀ դրոշը:
Ֆեյսբուքի «սթորի» բաժնում նա հրապարակել է կարճ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է օդանավակայանից ժամանում կեցավայր։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։