Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը։ Այն 5 տաղավար տոներից մեկն է, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։
«Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր, կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել Ի դեպ, ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը:
Սակայն, այս հարցը մշտապես քննարկվում եւ քննադատվում էր տնտեսագետների կողմից՝ շեշտելով, որ մեր պես աղքատ երկրում շքեղություն է այսքան ոչ աշխատանքային օրերը։
Ի դեպ, պետական աշխատողների շրջանում արդեն լուրեր էին տարածվել, թե 5 օր ոչ աշխատանքային է լինելու՝ ապրիլի 20-ից-24-ը։
Ինչպես ասում են՝ «ախորժակիդ քացախ»։