«իհարկե ձեր գործն է՝ ձեր «մայլում» ձեր ղեկավարին աստվածացնելն ու անքննելի համարելը, բայց …». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում «Իմ Քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած բանավեճին և կատարել է հետևյալ գրառումը.

Պարոնայք եւ տիկնայք ԲՀԿ-ական պատգամավորներ, իհարկե ձեր գործն է՝ ձեր «մայլում» ձեր ղեկավարին աստվածացնելն ու անքննելի համարելը, բայց՝ միայն ձեր «մայլում»։

Իսկ թե ԱԺ մնացած պատգամավորներն ինչ տեսակետ կունենան ձեր անքննելիի մասին, դա էլ նրանց գործն է։
Ի դեպ, ձեր հիստերիկ հրաձգության տակ հայտնված Վահագն Հովակիմյանը, ճիշտ է, «հասարակ լրագրող» է եղել, ոչ թե «հատուկ»՝ զանազան օլիգարխների գրպանից սնվող, բայց շատ-շատերից՝ ձեզ էլ գումարած, մի ՄԵԾ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ առավելություն ունի։ Վահագն Հովակիմյանն անկաշառ եւ ազնվագույն մարդ է։ 

Իսկ այդ հատկանիշները փողով չեն առնում ու չեն ծախում։

Հանգիստ նստեք տեղներդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ