ԱՄՆ-ում ավազի փոթորկի հետևանքով վեց մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում ավազի փոթորկի հետևանքով վեց մարդ է զոհվել և առնվազն երկու տասնյակը վիրավորվել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 2-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։

Գործակալության տվյալներով՝ 2-ից 80 տարեկան ավելի քան 30 մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոցներ՝ աննշանից մինչև կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել «ուժեղ քամիների պատճառով, որոնք ցեխ են փչում գյուղատնտեսական դաշտերից մայրուղու երկայնքով, ինչը հանգեցրել է զրոյական տեսանելիության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ