Մայիսի 2-ի եղանակային կանխատեսումները

Երևան քաղաքում՝ մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ