Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի հովիվ է մահացել

Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում՝ (Ջաբրայիլ) ականի պայթյունից հովիվ է մահացել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։

Ըստ աղբյուրի, հովիվ Օքթայ Ալիշովը (ծնված 1964 թ.), գտնվելով ականներից չմաքրված տարածքում, մահացել է հակատանկային ականի վրա պայթյունի հետևանքով։

Ադրբեջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այս փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ