«Սուս մնա հլը, չափերդ ճանաչեք». Բանավեճ ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի շուրջ

ԱԺ նիստը մեկնարկեց բավական լարված մթնոլորտում։ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վահագն Հովակիմյանի ելույթից հետո։ Նա «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրների կողմից հնչեցրած մի քանի դիտարկումներին անդրադարձավ։

Նա անդրադարձավ Մարուքյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից երկու կոճակ են փոխել և իրենց հարմարացրել: «Ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ամենայն մանրամասնությամբ ոչ միայն կոճակների, այլ թելերի մանրամասնություններից է տեղյակ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք, ոչ ցանկություն է եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել, ոչ էլ ծանոթանալ»,-ասաց նա։

Այնուհետև նա անդրադարձավ հիշողություն չկորցնելու մասին իր հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արձագանքին:

«Անդրադառնամ մի զավեշտի, որ պարբերաբար այս ամբիոնից ականատես ենք լինում, և հետաքրքիր է, որ նույն խմբակցության ներկայացուցչի կողմից (նկատի ուներ Գևորգ Պետորսյանին-խմբ)։ Փորձեր է արվում նոր սերնդի պաշտոնյաների կոմպետենտությունը կասկածի տակ առել, փորձել պիտակավորել։

Պետք է հիշողություն ունենալ, որ սեփական խմբակցության ղեկավարը, 16 տարվա պատգամավոր լինելով, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին, դիմացինին կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե այդ հիշողությունը պետք է ունենալ։ Սեփական խմբակցության ելույթ ունեցող կազմը, այն դեպքում, երբ չորս գումարում եղել եք 3 տասնյակ պատգամավոր, այս ամբիոնից միշտ ելույթ են ունենում 5-6 պատգամավորներ ու դեռ կոմպետենտությունից եք խոսում»,-ասաց նա և բոլոր ընդդիմադիրներին հորդորեց դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձել սեփական գերանները տեսնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ