«Գնացեք և այլևս չվերադառնաք». Արցախի բնակիչը մանրամասներ է պատմել, թե ինչպես է անցել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետով

Արցախի Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը, որը ստիպված է եղել անցնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետով, միջադեպից մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ իր մեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո իրեն ասել են, որ ինքն այլևս չվերադառնա։

«Մեզ լուսանկարել են, ստուգել են անձնագրերը և ասել՝ գնացեք ու այլևս չվերադառնաք»,- պատմել է բնակիչը։

Ահաբեկիչները բացել ու ստուգել են մեքենայի բեռնախցիկը, ստուգել են երկու հոգու, խոսել են ռուսերեն, բայց տեղում նրանք շատ են եղել։

«Նրանք մտածում էին՝ անձնագրում սահմանը հատելու վերաբերյալ կնիք դնե՞լ, թե՞ ոչ։ Եվ ես ասացի՝ որպես ի՞նչ եք դնելու։ Արդյունքում չդրեցին»,- մանրամասնել է Գեղամ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ