Այսօր առաջին տարին Աշխատանքի օրը աշխատելով է անցկացնում աղջիկս, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դեռ դպրոցական՝ որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը, ինքնուրույն լինի։
Ինքնուրույն գտել է աշխատանքի վայրը, հարցազրույց անցել, փորձաշրջան, քննություն ու հիմա աշխատում է՝ հոգնելով, բայց վայելելով իր աշխատանքի արդյունքը։ Աղջկաս տարեկիցները մեծամասամբ հենց էսպիսին են՝ ինքնուրույն, առաջ գնացող, աշխատող ու աշխատելու միջոցով սովորող։
Սովորենք մեր երեխաներից նաև աշխատանքի հանդեպ այս վերաբերմունքը», — գրել է նա։