ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունով մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղում վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր տեղեկագրում՝ անդրադառնալաով ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանն Արցախում։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունով մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ։

Ռուսական խաղաղապահ կոնտիգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,1 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2533,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26791 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու ու հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է տեղեկագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ