Եթե նման որոշում կայացվի ռուսները կտուժեն․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Լեհաստանի հետ, բայց կտուժեն ռուսները։ Այս մասին

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է gazeta.ru-ն։

Մոսկվան իրավունք ունի խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Լեհաստանի հետ դպրոցի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, սակայն, եթե նման որոշում կայացվի, ռուսները կտուժեն։

«Մենք միշտ ցանկանում ենք գործել էմոցիոնալ, հապճեպ, և որ ամենակարևորն է՝ մենք դրա իրավունքն ունենք», — ասաել է նա՝ ի պատասխան հարակից հարցին՝ մատնանշելով, որ Լեհաստանը տասնամյակներ շարունակ սադրանքներով է զբաղվել։

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրավապահների հետ ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչության և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դարպասները, ինչից հետո Լեհաստանի իշխանությունները սկսել են կոտրել դռները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ