Թուրքիայի ԶՈՒ անդամներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է. կան զոհեր և վիրավորներ

Շիրնակում շրջվել է Թուրքիայի զինված ուժերի անդամներին տեղափոխող ավտոբուսը: Պատահարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 4 զինծառայող:

Այս մասին գրում է trthaber-ը:

Վթարը տեղի է ունեցել Բալվերեն քաղաքում՝ Շիրնակ-Ուլուդերե մայրուղու վրա։ Տարածք են ուղարկվել մեծ թվով շտապօգնության մեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել նաեւ Շիրնակի նահանգապետ Օսման Բիլգինը:

Թուրքիայի պաշտպանությունը հայտարարություն է տարածել վթարի կապակցությամբ՝ ցավակցություն հայտնելով մահացածների հարազատներին, և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ