Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է օգտատերերի գրառումներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է համացանցում օգտատերերի կողմից կատարված՝ փողոցում անխնամ վիճակում հայտնված նախկին ագրոնոմի մասին գրառումներին:

«Քանի որ այս մասին բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, այսպես տեղեկացնեմ, որ դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն նույնականացնելուց հետո նախարարությունն՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, կգնահատի նրա կարիքներն ու ըստ այդմ՝ կմատուցվեն անհրաժեշտ ծառայություններ։

Գնահատված կարիքին համարժեք՝ քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։

Ընթացքից լրացուցիչ կտեղեկացնեմ։ Շնորհակալություն, որ խնդիրները տեսնում ու ահազանգում եք»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ