«Ես ողորմություն չեմ խնդրում». քաղաքացու արժանապատիվ պատասխանը Գագիկ Ծառուկյանին

ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը այսօր հանդիպեց գործարանի աշխատողներին, որոնք ներկայացնում էին իրենց բողոքները։

Արարատի ցեմենտի գործարանում աշխատակիցների հետ հանդիպմանը գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց ասել են՝ բողոք հայտնելու համար ճանապարհ փակել:

Գագիկ Ծառուկյանը պահանջեց ասել, թե ով է նման բան հրահանգել, որ աշխատանքից ազատի նրան:

Այնուհետև նա ավելացրեց, որ եթե ճանապարհ փակելու հարց լինի, Ծառուկյանը հեռուստացույցով կասի, ինքն առաջինը կկանգնի փողոցում, իր պատգամավորների հետ: «Դուք քաղաքականության հետ գործ չունեք», – ասաց նա ցեմենտի գործարանի աշխատակիցներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ