«Այսօր մատնության օրն է. մատնիչներին ջերմ բարևներ». Շարմազանով

«Այսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրեր, բայց իրական սիրո ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ձայնն ինչպես այն օրերին, այսօր էլ շատերի ականջին ու սրտին չի հասնում: Շատ բան չի փոխվել, մարդը նույնն է:

Խաչելությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ «օվսաննա» էին գոռում՝ Տիրոջ առաջ փռելով իրենց հագուստները, 1 շաբաթ հետո՝ խաչը հանեցին:

Մեկ շաբաթ պահանջվեց, որ նրան ում փրկիչ էին կարգել, ապստամբ հռչակեն, մեկ շաբաթում պատվեցին ու անարգեցին, խոնարհվեցին նրա առաջ ու թքեցին վրան:

Դավաճանություն, Հուդա, 30 արծաթ եւ խաչված ճշմարտություն: Սա ամբոխն է, որը նույնն է երեկ, այսօր եւ վաղը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ