Տարոն Չախոյանը գրում է.
Հատկանշական է, որ վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել:
2023թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները աճել են 2.1 անգամ։
2023թ.-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուների կողմից 2022թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հավաքագրվել է 12.7 մլրդ դրամով կամ 6.4%-ով ավելի, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 101.4 մլրդ դրամով կամ 2.1 անգամ:
Հայաստանի պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի ծավալը 2023թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 461.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 190.3 մլրդ դրամով կամ 70.2%-ով:
Ընթացիկ տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ կազմել է 82.6%՝ 2018թ.-ի 65.5%-ի համեմատ:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը կազմել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 54 մլրդ դրամով կամ 16.5%-ով։
2023-ի ապրիլին արդեն իսկ հարկային հավաքագրումները կազմել են աննախադեպ 295 մլրդ դրամ, ինչը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ, քանզի դեռ ոչ մի տարվա ոչ մի ամսում այսչափ հավաքագրումներ դեռ չեն եղել։