«Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա»․ — Նազենի Հովհաննիսյան

Նազենին 7-ամյա երաժշտական կրթություն ստացել է Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։

Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ։

Մեր շատ սիրելի տաղանդավոր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Ինստագրամյան էջում նոր լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․

«Լռությունը… կարող է սպանել կամ կյանք տալ: Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա:

Եթե լռությունդ անպատեհ լինի, կարող ես միայնության անդունդը գցել կամ ինքդ ընկնել, իսկ էնտեղից դժվար են դուրս գալիս: Դուրս չեն էլ գալիս:

Լռությունն աղմուկից մեռնում է, բայց երկխոսության մեջ ապրում սիրո՛վ. լռությունը խոսուն է, թե ասելիք ունես, թե դատարկ ես, լռությունդ էլ քեզ պես դատարկ է ու երևի`անօգուտ:

Բնությունը հանճարեղ է: Միայն նրա գրկում կարող ես ԼՍԵԼ ԼՌՈԻԹՅՈՒՆԸ:

Ծովի հետ մենք միշտ լավ ենք հարաբերվում, նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել … նրա հետ, նրա մեջ ու նրա համար: Երբ երկու հոգի լռում են իրար համար, աշխարհում էլ ոչ ոք չի կարող խանգարել: Աղմուկը սպանում է մարդու ստեղծագործ հոգին… Աշխարհում լռության պակաս կա, որ աղոթքները լսելի լինեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ