Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական առաջին Hayasat-1 արբանյակի մշակմամբ, նախատեսվում է այն այս տարի տիեզերք ուղարկել SpaceX-ի միջոցով։
Վերջին 2 տարիների ընթացքում Bazoomq-ն արձակել է հատուկ օդապարիկ՝ Հայաստանը 30 կմ հեռավորությունից նկարահանելու համար. Հայաստանի 4 դպրոցներում բացվել են հրթիռային մոդելավորման լաբորատորիաներ, հնդկական հրթիռով 100 կմ տիեզերք է ուղարկել հայ դպրոցականների կողմից մշակված օգտակար բեռը։