Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարությանը, որ «Հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգ կա» և իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարոն Վանեցյան, ինչու՞ է մինչ օրս իսագուլով գառնիկը ազատության մեջ։ Չե՞ք ուզում պարզել, թե ով է թեւ տալիս արդեն որերորդ անգամ նոր Հոկտեմբերի 27-ով հաթաթա տվող էս տականքին։»
«Շատ լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ, եթե մեկ տարի ինքը որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել, ապա բացառվում է, որ առաջին հարցազրույցը տա ոչ հայկական մամուլի միջոցներին, լինի դա ռուսական, ֆրանսիական թե մեկ այլ երկրի լրատվամիջոց։
Դա բացառվում է։ Եվ եթե Սերժ Սարգսյանը երբևէ այս երկար լռությունից հետո պետք է հարցազրույց տա, ապա ես կարող եմ ուղղակի հանգստացնել մեր հայկական լրատվամիջոցներին՝ ասելով, որ առաջին հարցազրույցն անպայման լինելու է հայկական լրատվամիջոցներին կամ դրանցից որևէ մեկին»։