Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամը արձագանքել է Էրդողանի սրտի կաթվածի մասին լուրերին

Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամ Չագրի Էրհանը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սրտի կաթվածի մասին լուրերը: Այս մասին գրում է lenta.ru-ն:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բաց երկնքի տակ ակտիվ քարոզարշավի պատճառով հիվանդացել է ստամոքսի գրիպով և սրտի կաթված չի ստացել»,-ասել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրի Էրհանը:

Էրհանը հերքելով կաթվածի լուրերը, դրանք անվանել է «վստահելի օրինակ, թե ինչպես կարող են սոցիալական ցանցերը վտանգավոր կերպով օգտագործվել նենգ և անպատասխանատու մարդկանց կողմից»:

Հիշեցնենք՝ Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ եթերում կտրուկ վատացել էր, եթերն ընդհատվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ