Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը փորձել է նախագահ Արմեն Սարգսյանի գլխարկը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին։

«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,– գրել է նա իր Instagram-ում հրապարակած լուսանկարի մասին։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:

Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ