ՌԴ ԱԳՆ-ը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման մասին

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին, Մոսկվան նաև չափազանց անհանգստացած է Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճով, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ծայրահեղ մտահոգությամբ մենք արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճ։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։

«Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով:

Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն է կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող օգտագործելու փորձեր», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին տրամադրել անհրաժեշտ օգնությունը ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) մասնակցությամբ, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ