Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են 6 մեքենա, այդ թվում՝ «Ժոնգ Տոնգ» դասի ավտոբուս

Ապրիլի 23-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսը, «Հունդայի Սոնատա», «Վոլսֆագեն Պասատ», «Կիա Օպիտմա», «Նիսան Ֆուգա» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ