Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել

Լոնդոնի Գերագույն դատարանը ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել՝ ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և դատարան չներկայանալու համար, այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ դատարանը ճանաչել է, որ Նատալյա Ռոտենբերգը Candey իրավաբանական ընկերությանը 11,5 հազար ֆունտ սթերլինգ չի վճարել մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական ​​նիստերին։

Ըստ ընկերության՝ Ռոտենբերգը ոչ մի կերպ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ