«Զոհված հերոսի մայրը նեղսրտել է՝ մի բան է ասել … Դուք շմայսների ու թոխմախիմհերների նման հանցագործներին եք արժանի». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ անդրադառնալով այսօր որոշ կայքերում հրապարակված մահացած զինվորի մոր նամակին Մխիթար Հայրապետյանին:

Լավ, զոհված հերոսի մայրը նեղսրտել է՝ մի բան է ասել։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ որեւէ մեկը համամիտ չլինի հերոսի մոր որակումներին, միեւնույն է՝ բացի ակնածալի լռությունից, այլ հակադարձում չի լինելու։
Ինչի՞ եք օգտվում այդ ցավոտ ու նուրբ իրավիճակից, լափակեր ու Չլափակեր կայքեր, ինչի՞ եք էդպես հիստերիկ փութաջանությամբ տարածում, ի՞նչ եք ուզում ասել դրանով։ 

Առաջին անգա՞մ եք տեսնում, որ խորհրդարանի ամբիոնից տաքացած խոսում են, մի սարսափելի, արտառոց բա՞ն էր։ Դահլիճից ելույթ ունեցողին ղզիկավարի խանգարողներին, իհարկե, մոռանում եք։ Ձեռ չի տալիս սրանց հիշելը։

Հեչ չեք տեսել մեզանից մի հարյուր տարի առաջ ընկած պետությունների խորհրդարանների գզվռտոցները, ծեծուջարդերը, իրար վրա կոշիկ շպրտելը։

Բա ոնց կլինի՝ երիտասարդ պատգամավորը տաքացավ մի քիչ, պատի տակ կանգնեցրեք, գնդակահարեք, գուցե հերսներդ նստի։
Դուք շմայսների ու թոխմախիմհերների նման հանցագործներին եք արժանի։(((

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ