«Որ չեն ասում` մի տարի ա անցել, բա էս հարցերը ինչու՞ չեն լուծվել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ այս տարի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարել են:

Հարցին՝ արդյո՞ք գոհ է այդ ծավալներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ գոհ չէ, մի քանի անգամ առիթ ունեցել է այդ թեմայով խոսելու, հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանա:

«Ես ուրբաթ այս թեմայով պատրաստվում եմ ընդարձակ խորհրդակցություն անել, մենք նաև առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմն ենք քննարկում, տեսնում եմ՝ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում, պետք է հասկանամ՝ պատճառը ո՞րն է, բովանդակայի՞ն է, թե՞ հին կապերի ու ազդեցությունների բերումով է, պատասխանը ստանալուց հետո միջոցների կդիմեմ»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ