ԱԺ-ում քաշքշուկից հետո Ագնեսա Խամոյանը զանգահարել է Քոչարյանին՝ նոր ցուցումներ ստանալու

Ինչպես դեռ երեկ հայտնեցինք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս  հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս հանեցին դահլիճից: Բնականաբար ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերի դահլիճից դուրս հանելը ուղեկցվում էր քաշքշուկով։

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Ագնեսա Խամոյանը  ԱԺ-ի միջանցքում զանգահարել է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի  նրանից ցուցումներ ստանա իրենց հետագա գործողությունների մասին։

Աժ  միջանցքում լսվել է հեռախոսով խոսացող Ագնեսա Խամոյանի ձայնը, ով անդադար կրկնում էր՝

«Այո պարոն նախագահ․․․ լսում եմ պարոն նախագահ․․․ այդպես էլ կանենք պարոն նախագահ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ