«Զոհի կարգավիճակով չներկայանալ»․ Ալեն Սիմոնյանը վերականգնեց ընդդիմադիր որոշ պատգամավորների ձայնի իրավունքը

Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստը։

Նիսի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը ԱԺ նախագահից խնդրեց վերականգնել երեկ տեղի ունեցած միջադեպի պատճառով իրենց ելույթներից զրկված ընդդիմադիր պատգամավորների ելույթների իրավունքը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ հերթական նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «զավթել էր» ԱԺ ամբիոնը և հայտարարել քաղաքական ակցիա սկսելու մասին։ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներն ամբիոնը «գրաված» Թագուհի Թովմասյանին հեռացրել էին այնտեղից, որից հետո ԱԺ նախագահը նկատողություն էր հայտնել մի քանի ընդդմիադիր պատգամավորների և հեռացրել դահլիճից։

Սիմոնյանը նշեց, որ ընդունում է առաջարկը, սակայն մի բացառությամբ․ «Առաջարկը ընդունելի է, ես կվերականգնեմ ելույթները, բայց խնդրանք ունեմ՝ մեր հայրենակիցներին զերծ պահել վիրավորանքներից և սադրանքներից։ Քաղաքացիները, որոնք ընտրել են մեզ և ձեզ, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները սադրում ու զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե բովանդակային քննարկումն ապահովում ենք, ապա կարելի է վերականգնել»:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին խնդրեց վերականգնել իրենց պատգամավորների ելույթները, որոնք նույնպես հետաձգվել էին միջադեպի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ