«Ինչու կաթողիկոսն այս իշխանությունների համար «մատաղ չի անում ու մոմ չի վառում»». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ճեպազրույցին, որի ժամանակ վերջինս հայտարարել է, թե «վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի»:

Ըստ Իոաննիսյանի՝ կաթողիկոսի այս պահանջը միանգամից կրկնակի զարմանք է առաջացնում և հայտնել, թե ինչու:

«Նախ, միամիտիս թվում էր, որ կաթողիկոսը ժողովրդի կողմից է և ուրեմն պետք է հարգի ժողովրդի մեծամասնության` իշխանությունը Նիկոլ Փաշինյանին վստահելու որոշումը։ Ես, օրինակ, ՔՊ-ին չեմ ընտրել, բայց քաղաքացիների մեծամասնության ընտրությունը հարգում եմ։

Երկրորդ, զարմանալի բանն այն է, որ կաթողիկոսը այս իշխանությունների համար մատաղ չի անում ու մոմ չի վառում, քանի որ այս իշխանությունները տենց էլ չարեցին լյուստրացիա, և հայությունը չիմացավ, թե եկեղեցականներից մասնավորապես ո՞վ է համագործակցել (համագործակցում) օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ