«Ոչ բանսարկու, ոչ ստախոս, ոչ ինտրիգյոր Ժողովուրդ թերթի երբեմնի խմբագիրը պատիվ է պահանջում, դերի մեջ մտած».Սաֆարյանը Թովմասյանի մասին

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

2018թ.ից այս կողմ վարչապետ Փաշինյանին 2 անգամ փակ հանդիպմանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին 2 անգամ փակ քննարկմանը, 10 յակ անգամներ բաց հայտարարություններով հորդորել եմ, պահանջել եմ պաշտոնապես հրապարակել Արցախյան խնդրով բոլոր բանակցված տարբերակները։

Ցավոք դա չարվեց ոչ մինչև պատերազմը, ոչ դրանից հետո։ Վերջին օրերին նա մի քանի դետալ հրապարակեց, և ահա արդյունքը. Ոչ բանսարկու, ոչ ստախոս, ոչ ինտրիգյոր Ժողովուրդ թերթի երբեմնի խմբագիրը պատիվ է պահանջում, դերի մեջ մտած, իսկ իրականում մտահոգված է դրանց գաղտնազերծումից։ Եթե իշխանությունը դա արած լիներ, նրանցից ոչ մեկ խորհրդարանում չէր լինի։

Դրա համար էլ չեն հրապարակում, քանի որ այսպիսի խոցելի ընդդիմությունը նվեր է։ Նվեր որևէ իշխանության, բայց ոչ երկրին ու պետությանը։ Պետության համար սա աղետ է։ Իր պըրֆորմանսից հետո Թագուհին խմբակով կվազի որևէ ազատ հրապարակ, Վանեցյանի հետ կհայտարարի, որ էլ ԱԺ աշխատանքներին չեն վերադառնա մինչև Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմոգմ որևէ ճոխ գործուղման կգնա… Դեհ, դրանից հետո արդեն ծովի սեզոնն է…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ