«Ապշում են, թե ո՞նց կարող է մարդը հաշմանդամություն ունենալ ու մուրացկան չլինել». Նարինե Մանուկյան

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Զավեշտալի պատմություն՝ իրական կյանքից…
Աշս, սանիկս, հրաշալի ներկայացրել է այն, ինչի հետ բախվում են բազմաթիվ հաշմանդամությւն ունեցող երիտասարդներ:
Որերորդ անգամ արդեն նրան ու էլի շատերին մեր երեխաներից մոտենում են փողոցում ու գումար տալիս )))
Իսկ երբ չեն վերցնում՝ ապշում են, ախր ո՞նց կարող է մարդը հաշմանդամություն ունենալ ու մուրացկան չլինել, ո՞վա տենց բան տեսել )))
Ի դեպ, Աշոտը որակյալ SMM մասնագետ է, մի քանի հեղինակավոր ընկերությունների հետ է աշխատում, հանդիպումների գնում ու դե արանքում նման զավեշտալի դեպքերի բախվում )
Տարիներ հետո ես անպայման գիրք կգրեմ այն ամենի մասին, ինչի միջով անցանք այս տարիների ընթացքում, ինչքան քարացած կարծրատիպեր կոտրեցինք, ինչքան ցավոտ պատմությունների հաղթահարեցինք, լացեցինք ու ծիծաղեցինք, հուսահատվեցինք ու հաղթեցինք…
Միակ բանը, որին ես իսկապես նախանձում եմ՝ քաղաքակիրթ երկրներում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակն է, որի մասին երազել էլ չեմ հանդգնում, դե անիմաստ է:
Լսեք, տարածեք, թող մարդիկ լսեն ու վերջապես մի քիչ վերանայեն իրենց նախնադարյան հայացքները… չնայած մեծ հույս չունեմ )) քանի դեռ դրանք ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ ոչինչ էլ չի փոխվելու:
Դե ոչինչ, մենք սովոր ենք, կդիմանանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ