Որքան կպահպանվի անձրևային եղանակը

Երևան քաղաքում՝ ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Ապրիլի 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ