«Ուզում եմ դիմել այն կանանց ովքեր Վարդան Ղուկասյան են լսում… «հետաքրքիր է իմանալ, գոնե դուք ձեզ բավարարված զգո՞ւմ եք».Սերիկ Գևորգյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սերիկ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վարդան Ղուկասյանի լուսանկարը,որին կից գրել է.

Ուզում եմ դիմել այն կանանց ովքեր Վարդան Ղուկասյան են լսում…

«Հետաքրքիր է իմանալ, գոնե դուք ձեզ բավարարված զգո՞ւմ եք»։

Հիշեցնենք, որ Գալստայանին և Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու հատկանիշներով։

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Արզաքանցյանը չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանն իր յութուբի տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ