«Օպտիլա-մա-մալացում, օպտիլամացում …». Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել բառը

Ազգային ժողովի լիագումար նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է օրեր առաջ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում Պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգումներին և ասել է, որ հարկային մարմնի ստուգումները ոչ թե իրեն են վնասելու, այլ երկրի տնտեսությանը, փոքր և միջին բիզնեսին:

«Ստուգումներից հետո ավելի քան 2200 խանութներում հաճախորդ չի եղել, ամբողջ օրվա ընթացքում վաճառվել է ընդամենը մեկ խաղալիք: Մենք «Առինջ մոլի» աշխատողներին հնարավորություն ենք տվել ապրելու, երեք տարի նրանք գումար չեն վճարել:

Ես արդարանալու ոչ մի պատճառ չունեմ: ՊԵԿ-ը 40 չէ, ուզում է 5000 հոգով գա, ոչինչ չեն կարող անել, քամին քարից բան չի կարող տանել: Ընդամենը տուժելու են մարդիկ, տնտեսությունը, պետությունը»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Իր խոսքի ընթացքում Ծառուկյանը 3 անգամ փորձեց արտաբերել «ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ» բառը, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ