Դավիթ Գրիգորյանը գրում է.
ՉՄՈՌԱՆԱՆՔ
հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է։ Երեկվա хероснер-ը այսօր Գլենդեյլներում ու Բռբանքներում հյուրանոցներ են բացում, Բևերլի Հիլզում առանձնատներ գնում ու վայելում։ Էդ херос-ները այլ երկրների քաղաքացիություն են մուրում ու անունը ինչ ասես դնում։ Էլ նեղացած են Հայրենիքից, էլ չհասկացված, էլ չլսված, էլ չընտրեցին, էլ մերժեցին։
Ամեն ինչ էլ կարելի է արդարացնել։ Դավաճանությունն էլ, մարդասպանությունն էլ կարող եք արդարացնել, եթե արանքում ձեր սեփական շահն է, ձեր սեփական փրկությունը։
Հետևապես․․․ օրեր ենք ապրում, երբ ամեն ինչի սահմանը լղոզված է․ հերոսությունից, հայրենասիրություն մինչև դավաճանություն, ազնվությունից ու արդարությունից մինչև պարզունակ խաբեբայություն։ Արանքում տուժողն ովա՞։
Օրվա հացը լուռ վաստակող, ամեն ինչ հանդուրժող ու հարմարվող, տականքության հետ վաղուց համակերպված հասարակ մարդը, որ ո՛չ գնալու տեղ ունի, ո՛չ դիմավորող, ո՛չ էլ ոգևորող։ Դանդաղ հատնող պետության արագ հատնող բնակիչը։
Սրիկաների վերջին հանգրվանը․․․