«Դուք դասախոս չեք եւ դադարեք ասել՝ ով ինչ գիրք կարդա». Լենա Նազարյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն ապրիլի 17-ին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ կոչ անելով դասեր չտալ մյուսներին:

«Պարո՛ն Պետրոսյան, ուզում եմ Ձեզ ու նաև Ձեր գործընկերներին հիշեցնել, պարոն Պետրոսյանն այստեղ դասախոս չէ, և պետք է դադարի պատգամավորներին ասել՝ ինչ գրքեր կամ օրենքներ կարդան, քանի որ պարոն Պետրոսյանի կարդացած գրքերն իրեն բոլորովին չեն երաշխավորել այնպիսի մտքեր արտահայտելուց, որ մարդու իրավունքների տեսանկյունից խայտառակություն են, չեն երաշխավորել, որ իր խմբակցությունում լինեն մարդիկ, ում նկատմամբ քրգործ է հարուցվել, ու որ լինի մարդ, որը ՀՀ երկրորդ քաղաքն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել:

Հորդորում եմ այլևս չխոսել մեր կարդացած գրքերից, որևէ մեկի քաղաքական փորձառությունը դրոշակ չսարքել: Հիմա քաղաքական փորձառությունը ոչ թե հարմար տեղավորվելու, այլ ավելի պատասխանատու ու ազնիվ լինելու մեջ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ