«Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին». ՀՀԿ-ի կարգախոսը

ՀՀԿ-ի կարգախոսը կլինի «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին». ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատուն է:

«Եթե մտահոգ ես ՀՀ-ի անվտանգությամբ, ընտրի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես Արցախի ամրությամբ, ընտի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ, ընտրի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես բանակի մարտունակությամբ, ընտրիր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես  ավանդական արժեքների այլասերումով՝ ընտրի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես գների նոր թանկացումով, ընտրի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես անորոշ ապագայով, նույնպես ընտրի՛ր ՀՀԿ-ին, եթե մտահոգ ես աշխատանքդ կորցնելու վտանգով, ընտրի՛ր ՀՀԿ-ին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այս մտահոգություններն ունեն օբյեկտիվ հիմքեր:

Նախընտրական բուկլետները ձևավորված են սև ու սպիտակով: «Ցավոք, այսպիսի իրականություն է թելադրվել այսօրվա իշխանության կողմից»,- ասաց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ