«Կասկած է սողոսկել սիրտս». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է.

«Կասկած է սողոսկել սիրտս, թե, եթե դրոշ վառելու պաշտպանների սիրելի և հարգելի մարդիկ լինեին ՀՀ իշխանությունները, այդ պաշտպանները կսկսին քննադատել դրոշ վառելը, ավելի եռանդուն կերպով, քան հիմա պաշտպանում են այդ գործողությունը: Իսկ այժմյան քննադատողների մասին հակառակն ասել չեմ կարող, լիքը մարդ կա, որ ցանկացած իշխանության դեպքում կքննադատեր դա:

Կարճ ասած՝ դրոշ վառելու գործողության նկատմամբ հանրային մի մեծ խմբի վերաբերմունքը զգալիորեն պայմանավորված է այդ պահին իշխանության նկատմամբ իրենց դիրքորոշմամբ:

Խնդրում եմ բացառություններով չմարտնչել այս կարծիքիս դեմ, նալ կշինենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ